Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Կուբանում և Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Մարկոսը կարող է հայտնվել առաջատար դիրքերում. Վ. Մինասյան

16:50 • 17.01.12

Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Իսպանիայի Օլիվե Նովա քաղաք, որտեղ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կրասնոդարի "Կուբանը": Մինասյանը հարցազրույց է տվել "Կուբանի" պաշտոնական կայքին:

- Ժամանել եմ Իսպանիա' "Կուբանի" ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածությամբ: Առաջին հերթին ցանկանում եմ հետևել Մարկոս Պիզելիին' հավաքականի հարձակվողին, որը վերջերս 3 տարով պայմանագիր կնքեց ձեր թիմի հետ: Համոզված եմ, որ նրա մասնակցությունը Ռուսաստանի առաջնությանը օգուտ կտա և՛ ակումբին, և՛ Հայաստանի հավաքականին:

- Մեր երկրպագուներին դեռ լիովին ծանոթ չէ հավաքականում ձեր ներկայիս , իսկ նախկինում նաեւ ակումբի' "Փյունիկի"սան, Մարկոս Պիզելին: Ի՞նչ կարող եք ասել նա մասին, թե՛ որպես մարդ, թե՛ խաղացող:

- Արագ, տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է, ուժեղ ձախ ոտքով, լավ եզրափակիչ հարվածով, հիանալի դրիբլինգ ունի: Իսկական պրոֆեսիոնալ է: Նրբորեն զգում է խաղընկերներին, բացի այդ նրա կարեւոր որակներից է գոլային փոխանցում կատարելու ընդունակությունը: Ձգում է խաղարկողի պարտականություններին: Ինչպես եւ շատ բրազիլացիներ, նախընտրում է խաղալ հարձակվողական ֆուտբոլ: Նախկինում այնքան էլ լավ չէր օգնում պաշտպանությանը, սակայն վերջին ժամանակներս զգալիորեն ավելացրել է այդ առումով: Այս ամենը Պիզելին ամրապնդել է առաջին հերթին հավաքականում, ապա՝ Դոնեցկի "Մետալուրգում" հանդես գալով:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ ArmSport.am-ում