Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում ավտոբուսի փորձառու վարորդների

17:04 • 17.01.12

Երևանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրվող նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում վարորդական իրավունքի «D» կարգ ունեցող փորձառու վարորդների։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010)51–41-98, (010)46-29-71, (010)39–16–53 հեռախոսահամարներով։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։