Լոնդոնում քանդել են «ժողովրդավարության ավանը»

10:56 • 17.01.12

Լոնդոնի ոստիկանությունը հունվարի 16-ի երեկոյան ապամոնտաժել է Խորհրդարանի հրապարակում կանգնեցված վրանային քաղաքը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, այսպես կոչված` «ժողովրդավարության ավանի» ապամոնտաժումը հնարավոր է դարձել նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակներում վրանների տեղադրումն արգելող որոշման ուժի մեջ մտնելուց հետո:

Որոշ տվյալների համաձայն` վրանային ճամբարի ապամոնտաժումն ուղեկցվել է ձերբակալություններով, սակայն ոստիկանությունում այս տեղեկությունը չեն հաստատել:

Քաղաքային իշխանություններն այս արգելքը բացատրել են նրանով, որ ցուցարարների ճամբարները խանգարում են ինչպես բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին:

«Ժողովրդավարության ավանը» ստեղծվել էր մասնավորապես Աֆղանստանում պատերազմի և կապիտալիզմի դեմ բողոքի ցույց անցկացնելու նպատակով: