Նորզելանդուհին աճուրդի է հանել սեփական հետույքը (տեսանյութ)

11:34 • 17.01.12

Նոր Զելանդիայում բնակվող Թինա Բեզնեցն աճուրդի է հանել իր հետույքը՝ տեղեկացնում է Fox News-ը, հավելելով որ, վերջինիս «շահագրգիռ» առաջարկով արդեն հետաքրքրվել է 170 հազ-ից ավելի մարդ։

Աճուրդի գաղափարն այն է, որ ամենաշատ վճարողն իրավունք կունենա Բեզնեցի 90սմ/ք հետույքին պատկերել իր ցանկացած դաջվածքը։

«Հաղթողն ազատ է իր որոշման մեջ, նա կարող է պատվիրել թե որեւէ պատկեր, թե բառ կամ նախադասություն։ Կարեւորը՝ տեղավորվի նախատեսված մակերեսին»,- ասել է Բեզնեցը։

Նշենք նաեւ, որ աճուրդի ժամանակ մեկնարկային գինը սահմանված է 5000 ֆունտ ստեռլինգ։