Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ուղղակի կապ չեն ունենա նախագահականի հետ. Խոսրով Հարությունյան

15:07 • 17.01.12

«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության» ղեկավար Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու է «Հայաստանի հանրապետական կուսակցությունը»։

Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը Հարությունյանն ասաց, որ նույնիսկ եթե ՀՀԿ–ի չհաջողվի հաղթել, ընտրությունների արդյունքներն ուղղակի կապ չեն ունենա 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

«Ինչ էլ լինի, ՀՀԿ-ն կարող է ղեկավարել միայն հեղինակություն ունեցող մարդը: Ես կարծում եմ՝ չի բացառվում, որ կղեկավարի Սերժ Սարգսյանը»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյան նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինքն առաջիկա խարհրդարանական ընտրություններին ինչ ընտրակարգով կառաջադրվի ։ Ըստ նրա՝ դա պարզ կդառնա մարտի սկզբին։

Նա նաև չցանկանցավ խոսել միության հետագա քաղաքական ծրագրերի և նախընտրական մարտավարությունների մասին։