Ապամոնտաժվում են Աբովյան փողոցի «էլիտար» կրպակները
Երևանի քաղաքաետարանն այսօրվանից սկսել է աշխատանքներ իրականացնել Աբովյան փողոցի կրպակներն ապամոնտաժելու ուղղությամբ:
Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայունթյան հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորորգյանն ասաց. «Թե ինչ են պայմանավորվել կողմերը, հստակ ասել չեմ կարող։ Բայց փաստն այն է, որ պայմանավորվածություն կա, քանի որ դրանք եղել են սեփականություններ»։
Հարցին, թե ինչ է լինելու կրպակների փոխարեն Արթուր Գևորգյանն ասաց, որ միայն մայթ և ուրիշ ոչինչ:
Հիշեցնենք, որ կրպակների ապամոնտաժման ծրագիրն սկսել էր Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Իսկ Տարոն Մարգարյանը քաղաքապետ ընտրվելուց հետո տված առաջին Ճեպազրույցում հայտարարել էր, որ ինքը շարունակելու է այդ աշխատանքները։









