Մահացել է «3+2» ֆիլմի դերասանը

13:36 • 18.01.12

71 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, այս գիշեր կյանքից հեռացել է հայտնի ու սիրված դերասան Եվգենի Ժարիկովը:

«Ժարիկովը քաղցկեղ ուներ, վերջին ժամանակներում նա գտնվում էր Բոտկինի հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ»,- «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են հիվանդանոցից:

Ժարիկովը ծնվել է 1941 թվականին: 1959-ին նա ընդունվել է Կինեմատոգրաֆիստների համառուսաստանյան պետական ինստիտուտ: Արդեն երկրորդ կուրսում առաջին անգամ նկարահանվել է կինոյում:

Ամուսնացած է եղել երկու անգամ, նրա երկրորդ կինն է հայտնի դերասանուհի Նատալյա Գվոզդիկովան:

Նա նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում, սակայն առավել հայտնի դարձավ հայ ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի «3+2» ֆիլմից հետո, որտեղ նա խաղում էր Նատաշային սիրահարված դիվանագետի դերը: