Հրդեհներն ավելի շատ են վնասում անտառներին, քան ապօրինի հատումները

13:03 • 18.01.12

Ամանորին եղևնիների և ընդհանրապես ապօրինի հատումների կոնկրետ թիվ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը դեռ չի կարող նշել:

Այսօր հրավիրված ասուլիսին, նա միայն ներկայացրեց 2010թ. և 2011թ. ծառահատումների թիվը, որոնք համապատասխանաբար կազմում են 2520 և 2425 ծառ:

«Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետը նկատեց, որ հրդեհներն ավելի մեծ վնաս են հասցնում անտառներին, քան ապօրինի հատումները։

Ըստ նրա 2010թ. հրդեհվել է շուրջ 810 հա անտառային տարածք, իսկ 2011թ. այդ թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ` հասնելով՝ 470 հա-ի:

Ռուբեն Պետրոսյանի կարծիքով՝ հրդեհների այսպիսի մասշտաբների համար քաղաքացիներն են մեղավոր:
«Մենք բնակչությանը բացատրելու խնդիր ունենք, որոնք աշնանն սկսում են խոտհարքներ այրել, մտածելով, որ մյուս տարի ավելի շատ խոտ կունենան, ինչը, իհարկե, սխալ է»,- բացատրեց նա: