«Գրանտ Սան»–ի մոտ անվադողի այրման ահազանգով մեկնած հրշեջներն այրվող աղբ են մարել
Հունվարի 17-ին, ժամաը 18։19–ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 3 հասցեում՝ անվադողերի լիցքավորման կետին հարակից «Գրանդ Սան» ՓԲԸ–ի մոտ, այրվում է անվանդող։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը տեղում պարզել է, որ ծառի տակ այրվում է աղբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29–ին, մարվել՝ 18։31–ին։
Հիշեցնենք, որ «Գրանդ Սան» ՓԲԸ–ն պատկանում է գործար Հրանտ Վարդանյանին։









