Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը կտեղափոխվի Իջևան

18:35 • 18.01.12

Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունն այսուհետ կանցկացվի Տավուշի մարզի Իջևան քաղաքում,a Այսօր Երևանի Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած հերթական դատական նիստին նման որոշում է կայացրել նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը:

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, նիստը տեղափոխելու դատավորի պատճառաբանություններից մեկը եղել է երեկ կայացած դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որն առաջացել էր այն բանից հետո, երբ վկա Արման Մնացականյաննը իր ցուցմունքում ասել էր, Մնացականյանը ցուցմունք էր թե ամբաստանյալները բռնություն են գործադրել Արտակ Նազարյանի նկատմամբ։ Մնացականյանն նշել էր Հարութ Կիրակոսյանի անունը: Այս ցուցմունքից հետո ամբաստանյալի հարազատները դատական նիստերի դահլիճում խառնաշփոթ էին առաջացրել:

Դատավորը նշել է, որ այստեղ իրենք ի վիճակի չեն վերահսկելու դատերը, մինչդեռ Ծովինար Նազարյանը դա անհեթեթություն է համարում:

«Հանրապետությունում միակ զրահապատ դատարանը սա է, եթե նա ի վիճակի չէ այստեղ դատավարություն անցկացնել, ապա ինչպե՞ս է նա պատրաստվում դրանք անցկացնել Իջևանի դատարանում»,- հարցրեցնա:

Բացի այդ, դատավոր, ըստ սպանվածի քրոջ, խնդրել է հաշվի առնել, որ չհարցաքննված վկաների մեծ մասը Տավուշի մարզում են: Ըստ Ծովինար Նազարյանի քանի որ սպանության կասկածյալը Տավուշի մարզից է,շատ հավանական է, որ վկաների վրա ճնշումներն էլ ավելի մեծանան:

Ըստ նրա՝ դատավոր Սամվել Մարդանյանը նաև ասել է, որ դատավարության վայրը տեղափոխելով հնարավոր կլինի դատական գործն ավարտելու ողջամիտ ժամկետում:

«Շամշադինում նշանակված 7 դատական նիստերից կայացել է միայն 4-ը, իսկ մյուսները հետաձգվել են կողմերից մեկի բացակայության պատճառով: Այսինքն, մենք հասել ենք այնտեղ, և արդյունքում նիստը չի կայացել, իսկ Երևանում հետաձգումներ չեն լինում»,- ասաց նա և ավելացրեց, որ Իջևանում նիստը նշանակվել է ժամը 14:00-ին, ինչն էլ ենթադրում է, որ նիստերն ավելի կարճ կտևեն, քան Երևանում:

Նա նաև նշեց, որ դատավորի ներկայացրած ժամանակի ձգձգումը վերաբերում էր իրենց կողմից հանգամանալից հարցադրումներին: «Իսկ տեղեփոխելով այն՝ դատավորը հույս ունի ավելի արագ դրանք ավարտել, ինչը այս դեպքում նույնպես այդքան էլ ողջամիտ ժամկետ չի ստացվում»,- ասաց նա:

Արտակ Նազարյանի քույրը նշեց, որ իրենք տրամադրված չեն Իջևանում նախատեսված նիստերին մասնակցել և ամեն ինչ կանեն, որպեսզի դատավորն իր որոշումից հետ կանգնի:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերում 2010թ մահացած Արտակ Նազարյանի իրավահաջորդները պնդում են, որ նրան սպանել են, իսկ պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել:

Դատական հաջորդ նիստը դատավոր Սամվել Մարդանյանը նշանակել է հունվարի 24-ին: