Ադրբեջանական բանակում միջադեպի հետևանքով մեկ զինծառայող զոհվել, ևս երկուսը վիրավորվել են
Ադրբեջանական բանակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ զինծառայող զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զինծառայող Հուսեյնզադե Ասիման Նիյազն ինքնաձիգից կրակ է բացել և անզգուշությամբ մահ պատճառել Գուլիև Շահադեթ Գենաեթօղլուին, ևս երկու զինծառայող էլ վիրավորվել են։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն։









