Բաղդադում հրթիռակոծվել է Թուրքիայի դեսպանատունը

22:18 • 18.01.12

Չորեքշաբթի օրը Իրաքի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծման: ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ անհայտ անձինք 3 հրթիռ են արձակել թուրքական դիվանագիտական առաքելության շենքի վրա: Առաքելության ղեկավար Յունուս Դեմիրերի խոսքով`հրթիռներից մեկը դիպել է դեսպանատունը շրջապատող պատին: Նախնական տվյալներով այս հարձակման արդյունքում զոհվածներ կամ տուժածներ չկան:

Ուշագրավ է, որ միջադեպը տեղի է ունեցել Անկարայի և Բաղդադի հարաբերությունների սրման ֆոնին` այն բանից հետո, երբ թույլ է տրվել ձերբակալել Իրաքի փոխվարչապետ Տարիկ ալ-Հաշիմիին, ով սուննի է, և հանդիսանում է գործող վարչապետ շիա Նուրի ալ-Մալիքիի գլխավոր մրցակիցը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը այդպես էլ հանդես չէր եկել ալ-Հաշիմիի պաշտպանությամբ` դրանով իսկ իր իրաքցի գործընկերոջ մոտ անբարյացկամություն առաջացնելով: Վերջինս Էրդողանին խորհուրդ էր տվել չխառնվել ուրիշ երկրների ներքին գործերին, ինչից հետո Անկարայում Իրաքի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ էին հրավիրել բողոքի նոտա հանձնելու համար: