Բրիտանիայում մահացած երեխաների ուղեղներ են անհետացել

12:20 • 18.01.12

Բրիտանացի մայրերը ցնցված են: Երեկ, Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոն քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ քաղաքի գլխավոր հիվանդանոցի պահոցներից անհետացել են ավելի քան 40 մահացած երեխաների ուղեղներ:

Երեխաների ուղեղները պահվել են հատուկ ապակյա անոթներում: Համաձայն նախնական պայմանավորվածության` դրանք ծառայել են միայն գիտական և բժշկական հետազոտությունների համար:

«Չկա որևէ մեկը, ով պատրաստ կլինի պատասխանել մեր հարցերին: Ոչ ոք ոչնչից տեղյակ չէ»,- ասել է մահացած երեխաներից մեկի մայրը:

Այս պահին, գործի առթիվ քրեական գործ է հարուցված, հետաքննությունը շարունակվում է: