Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է ներգաղթի նախարարի հետ
Հունվարի 16-ին, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի ներգաղթի և քաղաքացիության հարցերով նախարար Ջեյսըն Քենիի հետ:
Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների տարբեր ասպեկտները։
Անդրադարձ է եղել նաև կանադահայ համայնքի դրական դերին միջպետական հարաբերություններում, ինչպես նաև հայ-կանադական բարեկամության զարգացման հեռանկարներին:
Նախարար Քենիի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը, Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակը:
Նախարար Ջեյսըն Քենին գոհունակությամբ է խոսե կանադահայ համայնքի, և ընդհանրապես հայ ժողովրդի և նրա մշակութային ժառանգության մասին:









