Երկրաշարժ Չիլիում

10:20 • 18.01.12

Չիլիում 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Տեղի գեոֆիզիկայի համալսարանը տուժածների և զոհերի մասին չի տեղեկացնում:

Երկրակեղևի տատանումը զգացվել է երկրի կենտրոնական հատվածներում , այդ թվում մայրաքաղաք Սանտիագոյում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսում` Լոս Վիլոս քաղաքից 52 կմ հյուսիս- արևմուտք:

Պաշտոնական տվյալով` երկրին ցունամիի վտանգ չկա: