Դելֆինների զանգվածային ինքնասպանություն ԱՄՆ-ի ափերում
Վերջին մի քանի օրերի ընթացքում, ավելի քան 60 դելֆին ափ է նետվել Ատլանտյան օվկիանոսի Քեյպ-Քոդ ծովածոցի լողափերին:
Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի նախագահի խոսքերով, հաջողվել է փրկել միայն 19 դելֆինի:
Հիմնադրամի աշխատակիցները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել և տարբերանշաններով նշելուց հետո օվկիանոս են բաց թողել: Սակայն, MIGnews-ի հաղորդմամբ, փրկված դելֆիններից մեկը հաջորդ օրը սատկած է հայտնաբերվել:
Վերջին շրջանում ավելի հաճախակի են դելֆինները, կետերն ու այլ ծովային կաթնասունները ափ նետվում և սատկում, սակայն գիտնակաները չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչն է ստիպում ծովային կաթնասուններին կոլեկտիվ ինքնասպանություն գործել:









