Costa Concordia-ում եղել է նաև «Տիտանիկի» ուղևորի թոռնուհին
Իտալական խորտակված նավի փրկվածների մեջ է եղել նաև 1912 թ. խորտակված «Տիտանիկի» փրկված ուղևորի թոռնուհին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Թոռնուհու խոսքով` 100 տարի առաջ նրա տատիկը եղբոր հետ հույս ուներ գնալ Ամերիկա` նոր կյանք սկսելու համար: Արդյունքում, տատիկը փրկվել էր, իսկ եղբայրը` ոչ:
«Ստիպված եղա ինքս վերապրել տատիկիս պատմությունը: Սարսափելի էր»,-ասել է թոռնուհին:
Հիշեցնենք, որ իտալական Costa Crociere ընկերությանը պատկանող Costa Concordia նավը խորտակվել էր հունվարի 14-ին` Միջերկրական ծովում:









