Դավութողլուն հանդիպելու է Ռասմուսենին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութողլուն պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այստեղ նա հանդիպում է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, սակայն քննարկվելիք թեմաների մասին տեղեկություն չկա:
1news.az-ը նշում է, որ հանդիպումից հետո Դավութողլուն ելույթով հանդես է գալու հյուսիսատլանտյան դաշինքի խորհդրի առաջ:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Թուրքիայում սկսել է գործել եվրոպական հակահրթիռային համակարգի մաս կազմող ռադիո-տեղորոշիչ կայանը, որը կառավարվում է Գերմանիայում գտնվող նատօ-ական կառավարման կետից:









