«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը» կմասնակցի ԱԺ ընտրություններին

18:19 • 18.01.12

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը» կմասնակցի մայիսին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին, սակայն դեռ հատնի չէ, թե ինչ ձևաչափով:

Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, որ ձևաչափ ասելով նկատի ունի, թե արդյոք կուսակցությունը դաշինքներ կազմելու տեսքով է գնալու, թե միայնակ:

Ըստ նրա՝ վեջնականապես դա պարզ կլինի կուսակցության՝ մարտին նախատեսվող համագումարին:
Բացի այդ, հենց այդ համագումարին էլ Արամ Սարգսյանը կպարզի իր կուսակցության անդամների հստակ թիվը։ Նախորդ համագումարի ժամանակ կուսակցությունն ունեցել է 45 000 անդամ: