Եթովպիայում 5 զբոսաշրջիկ են սպանել
Եթովպիայի հյուսիսում, մի խումբ զինված մարդիկ երկուշաբթի երեկոյան սպանել են 5 օտարերկրացի զբոսաշրջիկների: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Ռոյթեր գործակալությունը` հղում կատարելով Եթովպիայի պետական ԶԼՄ-ներին:
Սպանվածների թվում կան Գերմանիայի քաղաքացիներ: Զբոսաշրջիկներից մեկին հաջողվել է փրկվել:
Եթովպիայի պետական հեռուստատեսության տեղեկություններով` մարդասպանները եկել են հարևան Էրիթրեայի տարածքից:









