Երևան–Սևան ճանապարհին մեքենան ընկել է ձորը, վարորդը՝ մահացել
Հունվարի 17-ին, ժամը 13։00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին գտնվող Թեյարանի հատվածի ձորում մեքենա կա շրջված:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված Տիգրան Ջուրյանը ս/թ հունվարի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին շրջվել է ձորը և տեղում մահացել:
Պարզվել է նաև, որ Տիգրան Ջուրյանը ս/թ հունվարի 13-ից որպես անհայտ կորած հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից:









