Տղամարդը բանկ է թալանել` ընկերուհու կրծքի մեծացման վիրահատությունը ֆինանսավորելու համար
Գերմանական Վերլ քաղաքում տղամարդը թալանել է իր ընկերուհու աշխատավայրը` բանկը: Ինչպես գրում է Bild-ը, նա դա արել է ընկերուհու կրծքի մեծացման վիրահատության համար անհրաժեշտ գումար ձեռք բերելու նպատակով:
Բանկում աշխատող 23-ամյա Մենդի Սենդին իր 26-ամյա ընկերոջը` Յորգին, sms հաղորդագրություն է ուղարկել, որտեղ նշել է, որ բանկ ներխուժելու իսկական պահն է, ինչից հետո Յորգը դանակով զինված ներխուժել է հաստատություն և հափշտակել 95 հազար եվրո գումար:
Դրանից հետո Մենդի Սենդին Յորգին հաղորդագրություն է ուղարկել, տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ թալանված գումարով ինքը կմեծացնի իր կուրծքը:
Թերթի համաձայն` դատարանը սիրահար զույգին դատապարտել է 3 տարի 3 ամիս ազատազրկման:









