Հոլիվուդում մարդու կտրած գլուխ են գտել
Լոս Անջելեսում «Հոլիվուդ» գրության մոտ մարդու գլուխ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է The Los Angeles Times-ը:
Գլուխը (հավանաբար տղամարդու) հունվարի 17-ին հայտնաբերել են երկու կին, որոնք զբոսնելիս են եղել իրենց շների հետ, որոնք էլ սկսել էին դրանով խաղալ: Կանանց հետ մոտ 10 շուն է եղել:
Associated Press-ի հաղորդմամբ` գլուխը եղել է պոլիէթիլենային տոպրակի մեջ: Մարմնի այլ հատվածները կամ արյուն չի հայտնաբերվել:









