Սփյուռքի նախարարությունում խախտում, կամ չարաշահում չի գրանցվել. Հրանուշ Հակոբյան

14:14 • 18.01.12

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ի տարբերություն մյուս նախարարների, անցած տարին ամփոփեց ոչ թե տարեվերջին, այլ տարեսկզբին՝ ասելով, որ նախարարությունում խախտումներ կամ չարաշոհումներ չեն արձանագրվել։

«Սփյուռքի նախարարությունում իրականացված ստուգումների ժամանակ որևէ խախտում և չարաշահում չի գրանցվել»,– ասաց Հակոբյանը:

Նախարարն այնուհետև ներկայացրեց տարվա կատարած աշխատանքները, որոնցից հատկապես կարևոր ձեռքբերում համարեց վերջին տարիներին Հայաստանում երկքաղաքացիություն ստացած մեր հայրենակիցների բավական մեծ թիվը:

«Եթե մինչև 2007-2008թթ. երկքաղաքացիություն էր ստացել մոտ 3.000 հայ, ապա երկքաղաքացիների թիվը, հատկապես վեջին տարում, հասել է շուրջ 30.000-ի»,- ասաց նա:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ անցած տարի նախարարության կողմից իրականացված ծրագրերը ձեռք են բերել ավելի մեծ մասշտաբներ: «Սփյուռքն այլևս հայկական իրականության մեջ հավերժ ներկայություն ունի»,- ասաց նա՝ ներկայացնելով իրականացված բոլոր մեծ ու փոքր աշխատանքները՝ «Արի տուն», Սփյուռքի հայկական կրթօջախների աջակցություն, արևմտահայրերենի միասնական դասագրքերի էլեկտրոնային տարբերակների ստեղծում, ուսուցիչների վերապատրաստում, մայրենի լեզվի քարոզչություն և այլն:

Նախարարն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների ներդնումը, որի միջոցով էլ հնարավոր է դարձել խոսել ողջ Սփյուռքի հետ: Նա նկատեց, որ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես հայրենադարձության խթանման և ընդհանրապես հայապահպանության ծրագրերին, որոնք իրականացվել են Սփյուռքի կառույցների հետ միասին:

Դրանով հանդերձ Հրանուշ Հակոբյանը հատուկ ուշադրության հրավիրեց Հայոց ցեղասպանության հարցի աշխուժացմանն ուղղված աշխատանքներին, նշելով որ նախարարությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով պատրաստվում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին. ստեղծվում են գիտական աշխատություններ, ինչպես նաև հարցի ուղղությամբ հանձնաժողովներ:

«Բոլոր տարածաշրջաններում նման հանձնաժողովոներ ստեղծված են և սկսել են աշխատել.,- տեղեկացրեց նա:
Նախարար Հակոբյանը հավատացրեց, որ այս տարում նույնպես շարունակելու են բոլոր ծրագրեը. Կլինեն նաև նորերը։ Մասնավորապես ԵՊՀ բազայի վրա կստեղծվի Սփյուռք ամառային դպրոց՝ երկու ուղղություններով, արևմտահայերեն և արևելահայրերն:

«Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքերը ցանկություն ունեն սովորել հայրերեն և լավացնել մայրենին, ապա ամռանը կարող են մասնակցել մեր կողմից կազմակերպված դասընթացներին»,- նշեց նա: