Իտալիայում գազատարի պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել

23:46 • 18.01.12

Իտալիայի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել: Պայթել է մեթանի գազատարը, ինչին հաջորդել է հրդեհը: Ինշպես հաղորդում է Il Secolo XIX պարբերականը` 10 մարդ տուժել է,որոնցից 3-ը ծանր վիճակում: Տուժածներից 3-ը զբաղված են եղել խողովակաշարի տեխնիկական սպասարկմամբ, և պայթյունի վայրին մոտ են գտնվել: Նրանք ծանր այրվածքներ են ստացել և Պիզա քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել: Նրանցից մեկը` մարմնի 80%-ի այրվածքներով, գտնվում է կրիտիկական վիճակում:

Միջադեպը տեղի է ունեցել Սպեցիա քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Ականատեսների վկայությամբ` պայթյունին հաջորդած հրդեհի կրակի բարձրությունը եղել է 200 մետր: Մեթանի պաթյունի հետևանքով մոտակա 2 տները ամբողջովին քանդվել են: