Պուտինը երբեք մեծ հետաքրքրություն չի դրսևորել ղարաբաղյան հակամարտության նկատմամբ. փորձագետ
Ամերիկացի անկախ փորձագետ Ալեքս Ջեքսոնը ադրբեջանականա APA գործակալության հետ զրույցում կասկած է հայտնել, որ հունվարի 23-ին, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանիպումը առաջընթաց կարձանագրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Նա շեշտել է, որ մեծ ալնկալիքներ կային անցած տարվա ամռանը կայացած կազանյան հանդիպումից, սակայն դրանք չարդարացան:
Ջեքսոնի խոսքով Հայաստանում գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ոչ ոք չի ցանկանա այնպիսի քայլեր անել, որը հանրության բողոքը կառաջացնի:
«Մեկ այլ պատճառ է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարման ժամկետի ավարտն ու ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահական պաշտոնին հավանական վերադարձն է: Նա երբեք ղարաբաղյան հարցի նկատմամբ մեծ հետաքրքրություն չի դրսևորել և բարդ է ակնկալել, որ նրա նախագահության օրոք նախագահների հանդիպումներ ավելի հաճախ կանցկացվեն», - եզրափակել է Ջեքսոնը:









