Ջիգուրդան ուղիղ եթերում մարդ է ծեծել (տեսանյութ)

16:46 • 18.01.12

Ռուսական Россия 1 հեռուստաընկերության Прямой эфир հաղորդաշարի ժամանակ, որը նվիրված է եղել պոռոգրաֆիային, հեղինակավոր դերասան և շոումեն Նիկիտա Ջիգուրդան ուղիղ եթերում ծեծել է «Ուղղափառ փորձագետների ասոցիացիայի» ղեկավար Կիրիլ Ֆրոլովին:

Ֆրոլովի հավաստմամբ` Ջիգուրդան իրեն տարել է տաղավարի ետնամաս ու մի քանի անգամ հարվածել դեմքին:

Սակայն դերասանի խոսքերով` Ֆրոլովն իրեն հայհոյել է, բայց ինքը չի պատրաստվում բողոքել նրա դեմ: