Մյուս տարի ընդունելության քննությունների բոլոր առարկանները կլինեն շտեմարանային
Այս տարի ընդունելության քննություններ երկու առարկաներ՝ հայոց լեզու և գրականությունը ու մաթեմատիկան, կլինեն շտեմարանային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ դա կնվազեցնի և կոռուպցիոն ռիսկերը և ավելի մատչելի կդառնա դիմորդների համար:
«Մյուս տարի բոլոր քննությունները կլինեն շտեմարանային: Ընդունելության քննությունների կարգը դեռ որոշված չէ: Ժամկետների խախտում չի լինելու: Քննությունները կմեկնարկեն, ինչպես վերջին երկու տարիներին, բայց կվերջանան ավելի շուտ»,-տեղեկացրեց Աշոտյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ այս տարի բուհ ընդունվածների ցուցակները ավելի շուտ են հրապարակվելու, որպեսզի չխանգարեն զինկոմիսարիատների աշխատանքներին:









