Կուսակցություններն առաջարկում են պակասեցնել գրանցման համար սահմանված 8 մլն դրամը

18:14 • 18.01.12

Ընտրություններից առաջ ութ կուսակցություններ ընտրակական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկներ են ներկայացրել: Նախաձեռնողներ են̀ «Հայաստանի դեմոկրատական » և «Մայր Հայրենիք» կուսակցությունների նախագահներ Արամ Սարգսյանը և Կարինե Թումանյանը: Վերջիններս ողջունելով խորհրդարանական ընդդիմության՝ ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը̀ իրենց կողմից ավելացրին ևս մի քանիսը:

Արամ Սարգսյանին հատկապես վրդովեցրել է ընտրություններին մասնակցելու համար նախատեսված 8 մլն դրամ գրավի չափը, որը, ըստ նրա̀ ընտրությունները վերածում է ոչ թե գաղափարի, այլ փողի մրցապայքարի: «Բերված հիմանվորմանը, թե ի~նչ կուսակցություն, որ չի կարողանում այդքան դրամ ներդնել, կպատասխանեմ այսպես. այդ գումարով նրանք այլասերում ենք նախ մեր ժողովրդին, նրանց ներշնչելով, որ եթե չեն կարող այդ գումարը տալ, չեն էլ կարող ձեզ կառավարել»,- ասաց քաղաքական գործիչը:

Նույն պատճառաբանությունը բերեց նաև առաջարկին միացած «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահը: Ընտրական գրավի պակասեցված չափը առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի 80-ապատիկի չափով:

Ըստ Դեմկուսի նախագահի Ընտրական օրենսգրքով սահմանված գրավի չափը այլասերում է հայ ընտրողներին: