Վերին Լարսը շարունակում է փակ մնալ. հայերն ստիպված վերադառնում են
Եղանակային վատ պայմանների պատճառով Վերին Լարսի անցակետը փակ կմնա ևս 5-6 օր, ուստի այստեղ արգելափակված մեքենաներն ստիպված վերադառնում են Tert.am-ին ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Երկու օր առաջվա տվյալներով, ըստ Բալայանի, այստեղ արգելափակված Հայաստանի քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 300 հոգի, որոնք փորձում էին Վրաստանի անցակետով գնալ Ռուսաստան:
Իր հերթին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, հիմնվելով վրացական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկատվության վրա, իր կայքէջում հայտարարում է. առաջիկա 5-6 օրերի ընթացքում` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, Վերին Լարսի սահմանային անցակետը փակ է լինելու բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար:
Նախարարությունն ավտովարորդներին հորդորում է խցանումներից խուսափելու նպատակով նշված ժամանակահատվածում զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթևեկելուց:









