Խանութում հաճախորդները կռվել են սննդի համար (տեսանյութ)

14:08 • 18.01.12

Եկատիրինբուրգում, փորձելով առանց հերթ էժան սնունդ գնել IKEA հիպերմարկետում, երիտասարդների մի խումբ դաժանորեն ծեծում է վաճառողին: Այս մասին տեղեկացնում է lifenews.ru-ն:

4 տղա իսկական կռիվ են սկսում այն բանից հետո, երբ նրանց չեն թույլատրում առանց հերթի էժան հոթ դոգ և պաղպաղակ գնել:
Այն ժամանակ, երբ վաճառողը հայտարարել է, որ նրանք պետք է հերթ կանգնեն բոլորի նման, զայրացած տղաները սկսել են հարվածել նրան:

Զանգվածային կռվի ժամանակ աթոռներից մեկը երկրորդ հարկից ընկել է առաջին հարկի վաճառողի գլխին, սակայն ականատեսները վկայում են, որ խանութի անվտանգության աշխատողը սառնասրտորեն ուսումնասիրել է կատարվածը` չփորձելով բաժանել նրանց:

Երկու ամենաակտիվ մասնակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: