M&M's-ը նոր խոսող կոնֆետ կունենա

11:10 • 18.01.12

Mars ընկերությունը, որին պատկանում է M&M's ապրանքանիշը մտադիր է ամերիկյան Super Bowl ֆուտբոլի առաջնության գովազդային ընդմիջումների ժամանակ ներկայացնել խոսող կոնֆետային նոր կերպարը: Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրությունում:

Ներկայում M&M's-ը գովազդում է 5 կերպար` Կարմիր, Դեղին, Նարնջագույն, Կապույտ և Կանաչ, որոնց ուրախ զրույցների վրա էլ նկարահանվում են M&M's-ի բոլոր գովազդները:

Միսս Բրաունի նոր պատկերները կներկայացվեն հունվարի 30-ին Լոս Անջելեսում և Նյու Յորքում կայանալիք հատուկ ցուցադրությունների ժամանակ, բացի դրանից այն հնարավոր կլինի դիտել M&M's-ի Facebook-ի էջում: Հայտնի է միայն, որ միս Բրաունը կգովազդի կաթնային շոկոլադ:

Super Bowl-ը ԱՄՆ-ի ամենաճանաչված հեռուստահեռարձակումներից է, և որպես կանոն դրաnc գովազդային ընդմիջումների ժամանակ ներկայացվում են ամենաթարմ հոլովակները: