Ձերբակալվել է Մասիսում գողություն կատարողը

11:46 • 18.01.12

Հունվարի 18-ին, ժամը 03։30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Սայաթ-Նովա գյուղից բերման են ենթարկել նախկինում դատապարտված մի տղամարդու:

Պարզվել է, որ նա գիշերը մի բնակարանից գողացել է հեռուստացույց, երաժշտական կենտրոն, փոշեկուլ և հեռախոսներ`պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: