Ռուբեն Մելիքյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թ. Երևանում: Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցն ավարտելուց հետո ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր):
2003–ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: 2006թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010թ.` դոցենտի գիտական կոչում:
2007-2012 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` նախ, որպես դատավորի խորհրդական, ապա` որպես Դատարանի նախագահի խորհրդական:
Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Ռուբեն Մելիքյանն անկուսակցական է:









