Նալբանդյանը հանդիպել է Լավրովին

09:31 • 18.01.12

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հունվարի 17–ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և նրա ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական կայքից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։ Նշենք, որ եռակողմ հանդիպման օրակարգում է լինելու ԼՂ հակամարտության կարգավորումը։