Ցույց տվեք մի օրենք, որ մենք ունենք իրավունք գործարարի առջև 24 ժամ դնել. Ա.Ալավերդյան

15:51 • 18.01.12

Պետբյուջե մուտքագրվող հարկերի 60%-ն ստացվում է խոշոր հարկատուներից: Հայաստանում կան 462 կազմակերպություններ որոնք խոշոր հարկատուներ են, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Հարկատուներից շատերը, նրա խոսքով, օտարերկրյա ներդրողներ են՝ ռուսական ուկրաինական և եվրոպական:
Հարցին թե ինչու են բազմաթիվ գործարարներ հեռանում Հայաստանից, Արմեն Ալավերյանը, պատասխանեց, որ տեղյակ չէ:

«Առանձին գործարարներ ինչ-որ հայտարարություններ են անում, բայց կյանքը կորոշի թե իրենց ասածներից որն է ճիշտ: Առաջարկի և պահանջարկի օրենքից ելնելով, եթե պահանջարկ կա, ապա մեկ այլ գործարար կվերցնի ու կշարունակի գործը»,– ասաց նա:

«(Վալերի Աշխեն)Գործունյանի հեռանալը իր ցանկությունն էր: Թող օրենք ցույց տան, որ մենք իրավունք ունենք որևէ գործարարի առջև հարկերի վճարման համար քսանչորս ժամ տալ»,- ասաց նա:

Այն, որ տարեվերջին վարչապետը նախարարներին հորդորել էր օգնել ՊԵԿ-ին աշխատանքներն իրականացնելու համար, Արմեն Ալավերդյանը չի համարում թերահավատության նշան ՊԵԿ-ի նկատմամբ:

«Ոլորտներ կան, որ գերատեսչությունների ղեկավարները ավելի շատ տեղեկատվություն ունեն: Նրանց ունեցած տեղեկատվությունը կարող է օգնել, որպեսզի շրջանառությունը վեր հանենք»,- բացատրեց նա:

Արմեն Ալավերդյանը տեղեցրեց նաև, որ բազմաթիվ սուպերմարկետներ տուգանվել են՝ արձանագրված խախտումենրի պատճառով:
Հարցին, թե ինչու «Մոսկվիչկա» սուպերմարկետը չի տուգանվում ՀԴՄ կտրոններ վերջին շրջանում չտալու համար, պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Չկա մի տնտեսվարող սուբյեկտ, որ սայթաքումներ թույլ չտա: Մենք թեժ գծով հաճախ ենք խախտումների մասին ահազանգեր ստանում, բայց դրանցից շատերը չեն համապատասխանոմ ճշմարտությանը»- ասաց նա։