Il Pittore ռեստորանի հայ տնօրենին մեղադանք է ներկայացվել
Մոսկվայի Il Pittore ռեստորանի տնօրեն Սուրեն Մկրտչյանին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: Նա մեղադրվում է հակահրդեհային անվտանգության պահանջները խախտելու մեջ: Այս մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել է գործարարի դատապաշտպան Արմանդ Ջարակյանը:
Ավելի վաղ, նախաքննությունը Մկրտչյանին կասկածում էր ՌԴ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով: Սակայն, ինչպես նշել է դատապաշպանը, այլ հոդվածներով իր պաշտպանյալին մեղադրանքներ չեն առաջադրվել: Ներկայում, Il Pittore ռեստորանի գործով մի շարք պայթունաբանական քննություններ են անցկացվում:
Նշենք, որ ավելի վաղ Ջարակյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը գիտակցում է իր բարոյական պատասխանատվությունը կատարվածի ողբերգության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, ժամը 15:25-ին, Մոսկվայի Նովոչերյոմուշկինսկայա փողոցի Il Pittore ռեստորանում, գազի բալոնի պայթունի հետևանքով զոհվել էին ռեստորանի 3 աշխատակիցներ, 38 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել:









