Պրոխորովը համաձայն է նախագահ Պուտինի օրոք վարչապետ դառնալ

11:51 • 18.01.12

Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, միլիարդատեր գործարար Միխայիլ Պրոխորովը համաձայն է վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահ դառնալու դեպքում գլխավորել կառավարությունը:

Պրոխորովը նշել է, որ դա կլինի միայն այն դեպքում, եթե իրեն հնարավորություն ընձեռվի իրականացնել իր նախընտրական ծրագիրը:

Նա «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում Պուտինի նախընտրական ծրագիրն անվանել է «կայունացման մոդել», այն դեպքում, երբ ինքն իր ծրագրում կոչ է անում փոփոխություններ կատարել:

Պրոխորովը խոստացել է իր նախընտրական ծրագիրը հրապարակել հունվարի 19-ին, իսկ այսօր նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի իր թեկնածության օգտին հավաքած ստորագրությունները:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 4-ին: