Եկեղեցու պատուհանին արքայադուստր Դիանայի ուրվականն է ֆիքսվել (տեսանյութ)
Պարանորմալ դեպք է գրանցվել Գլազգոյի եկեղեցիներից մեկում: Չինացի զբոսաշրջիկն իր սիրողական տեսախցիկով նկարահանման ժամանակ արքայադուստր Դիանայի ուրվականն է տեսագրել` տեղեկացնում է Fox News-ը:
Արքայադստեր ուրվականը հայտնվել է գունազարդ պատուհանին: Երբ չինացին փոխել է նկարահանման դիրքն ու նորից նկարել, Դիանայի ուրվականն անհետացել է:
Տեսանյութը հեռարձակվել է բազմաթիվ հեռուստաընկերություններով: Այժմ փորձագետների խումբը հետազոտում է այս առեղծվածը:









