16-ամյա աղջիկը դատապարտվել է` համագյուղացուն ծեծի ենթարկելու համար
Ամուրի շրջանի դատարաններից մեկը մեկ ու կես տարվա ազատազրկման է դատապարտել ավագ դասարանի աշակերտուհիներից մեկին, ով ծաղրել էր իր համագյուղացուն: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Հետաքննությունը պարզել է, որ անցած տարի մայիսին 5-րդ և 9-րդ դասարանի աշակերտները ականատեսն են դարձել, թե ինչպես է 16-ամյա աղջիկը ծեծի ենթարկում իր 15-ամյա համագյուղացի մի աղջկա:
Գործակալության հաղորդմամբ` 9-րդ դասարանի աշակերտուհին այլ աշակերտների աչքի առաջ սկսել է ծեծել իր հասակակցին: Մյուսները նույնպես հարվածներ են հասցրել, սակայն նրանց արարքը քրեորեն պատժելի չէ` տարիքի պատճառով: Ծեծը և խոշտանգումը տևել է մոտ 2 ժամ:
Աղջիկը պատիժը կկրի դաստիարակչական հիմնարկում:









