Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ Օհանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել է արգասաբեր աշխատանք:
Հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հեռանկարները:









