Ռումբ` Սպիտակ տանը, մինչ Օբաման ռեստորանում էր

09:37 • 18.01.12

Անհայտ անձը ծխացող ռումբ է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` իր կնոջ հետ, այդ ժամանակ գտնվել է մոտակա ռեստորաններից մեկում, որտեղ նրանք նշում էին Միշել Օբամայի ծննդյան 48-ամյակը:

Վարկածներից մեկի համաձայն` դա կարող էր անել «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման ակտիվիստներից մեկը: Շարժման մասնակիցներն այդ օրը մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել Վաշինգտոնում, մասնավորապես` ԱՄՆ Կոնգրեսի մոտ: Մասնակիցներից չորսին ոստիկանությունը ձերբակալել է: