Վերին Լարս անցակետում 3 բեռնատար է մնացել. ԱԳՆ մամուլի խոսնակ

18:16 • 18.01.12

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am–ին տեղեկացրեց, որ Վրաստանի Վերին Լարս անցակետում ընդամենը 3 բեռնատար է մնացել։

«Այս պահի դրությամբ Վերին Լարսի անցակետի մոտ միայն 3 բեռնատար է մնացել»,- ասաց Տիգրան Բալայանը՝ ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիները վերադարձել են Հայաստան, կամ մեկնել այլ տրանսպորտային միջոցներով:

Հիշեցնենք, որ անբարենպաստ պայմանների պատճառով անցակետի մոտ Հայաստանի քաղաքացիներ էին հավաքվել: Երկու օր առաջվա տվյալներով, ըստ Բալայանի, այստեղ արգելափակված Հայաստանի քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 300 հոգի, որոնք փորձում էին Վրաստանի անցակետով գնալ Ռուսաստան: