Կինը սպանել է երկու երեխաներին, ամուսնուն, սանիկին, ինչից հետո ինքնասպան է եղել
Կալիֆոռնիայի 23-ամյա բնակչուհի Էդի Մենդեսը, գտնվելով մետամֆիտամինի ազդեցության տակ, սպանել է երկու երեխաներին, ամուսնուն, սանիկին, ինչից հետո ինքնասպան է եղել` տեղեկացնում է Fox News-ը, հավելելով, որ սպանությունից առաջ վերջինս iPad-ով նկարահանել է իրեն:
Ոստիկանների տեղեկացմամբ` Մենդեսը սպանության օրվա առավոտյան վիճել է ամուսնու հետ, ով այդ պահին թմրանյութ է օգտագործել:
«Դեռ որևէ ստույգ բան ասել չենք կարող, ամեն ինչ նախաքննությունը ցույց կտա: Մի բան պարզ է, որ կինը սպանության զենք է ընտրել դանակն ու հրացանը»,- ասել է ոստիկանության աշխատակիցը:
Նշենք նաև, որ դեռ պարզ չէ, թե կնոջն ինչպես է հաջողվել մի քանի րոպեում այդքան մարդ սպանել:









