Երիտասարդը 7 ժամ նախապատրաստվել է ինքնահրկիզմանը (տեսանյութեր)

10:28 • 18.01.12

Մոսկվայի Մաքսիմ անունով  27-ամյա բնակիչն ինքնահրկիզվել է` տեղեկացնում է Life News-ը, հավելելով, որ երիտասարդը առնվազն 7 ժամ նախապատրաստվել է ինքնասպանությանը:

Ոստիկանության հաստատմամբ` տեսահսկող սարքը նկարահանել է այն տեսարանը, որտեղ Մաքսիմը բնակելի շենքից դուրս է գալիս և մի քանի րոպե անց ներս մտնում` բաճկոնի տակ էթիլային սպիրտի տարայով:

Առավոտյան 8:30-ին հայտնաբերվել է երիտասարդի դին, ով իրեն հրկիզելուց հետո բարձրահարկ շենքից վայր է նետել:
Նշվում է նաև, որ նախորդ օրը Մաքսիմն անցկացրել է իր ընկերուհու տանը: Ամենայն հավանականությամբ` նրանց մեջ վեճ է ծագել, որի արդյունքում վերջինս դիմել է ծայրահեղ քայլի:

Նախաքննությունը շարունակվում է: