Հնդիկ ուսուցիչը բանկի սխալի պատճառով միլիարդատեր է դառել

12:33 • 19.01.12

Հնդկական բանկը անսպասելի անակնկալ է մատուցել հասարակ մի ուսուցչի:

Ստուգելով բանկային հաշիվը` Պարիժատ Սահան հայտնաբերել է, որ դարձել է մեծ կարողության տեր, մինչդեռ,  իրականում իր հաշվեկշռում պետք է ընդամենը 200 դոլար լիներ:

Սակայն երջանկությունը երկար չի տևել: Պարզվում է, բանկում սխալմունք է տեղի ունեցել և նրա հաշվին «նստել է» 9,8 միլիարդ դոլար գումար: 

«Միլիարդատիրոջը» թույլատրել են օգտագործել միայն իր սեփական գումարը, իսկ մնացածը դեռ քարտային հաշվում է: