Բրեյվիկի ահաբեկչությունը պիես կդառնա

15:38 • 19.01.12

Դանիայի Cafe Teateret թատրոնը որոշում է կայացրել «նորվեգացի հրաձիգի»` Անդերս Բրեյվիկի մասին պիես բեմադրել, ինչն էլ, բնականաբար, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, գրում է lifenews.ru-ն:

«Իմ նպատակն է Բրեյվիկի խոստովանությունների միջոցով պատմել սարսափելի ողբերգության մասին: Ցանկանում եմ այս կերպ կանխել նման ոճրագործության կրկնությունը: Ցավոք սրտի իրողությունը չենք կարող բացառել, այնպես որ պետք չէ թերագնահատել իմ բեմադրման հնարավորությունը»- ասել է Cafe Teateret թատրոնի գեղարվեստական տնօրենը:

Չնայած Դանիայի իշխանությունը քննադատել է նման որոշումը, բայց արգելել չի կարող` հարգելով խոսքի ազատության իրավունքը:

«Մանիֆեստ 2083» պրեմիերան կկայանա օգոստոսի 23-ին: