Շոու սահմանափակ կարողություններով կանանց համար

13:50 • 19.01.12

Բրիտանայում ապրիլին կմեկնարկի «Push Girls» շոուն: Շոուի գլխավոր հերոսներն են սահամնափակ կարողություններով կանայք: Դրանք բոլորն անդամալույծ են և ստիպված են տեղաշարժվել անվասայլակներով: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Նախատեսված է շոուում ներկայացնել 14 կնոջ կյանքի պատմություն`սկսած նրանց ամենօրյա գործերից, ընտանեկան զրույցներից, վերջացնելով սիրային հարաբերություններով:

Շոուի մասնակիցներից մեկը պատմում է, որ 4 վերջույթների անդամալույծ է, այդ պատճառով էլ չի կարող ինքնուրույն հագնվել, լողանալ և այդ ամենը նկարահանվելու է: Իսկ հերոսուհու ամենադաժան իրադարձությունը նրա բաժանությունն է:

Հերոսուհիներից մյուսը պրոֆեսիոնալ պարուհի է եղել, սակայն ավտովթարից հետո գամվել է հաշմանդամի սայլակին: Չնայած այդ ամենին, նա հույս ունի, որ կամուսնանա և երեխաներ կունենա:

Մյուս կինը լողորդուհի է եղել, սակայն նրա մոտ հայտաբերված հազվագյուտ հիվանդության պատճառով այլևս չի կարող ղեկավարել ոտքերը:

Պրոդյուսերները խոստացել են ցույց տալ, թե ինչպես է կինը կրկին սկսում լողալ: