Սերբիայում մանուշակագույն հորթ է ծնվել (տեսանյութ)
Սերբական Չաչակ քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում ծնվել է անսովոր գույնի հորթ: Ինչպես հաղորդում է Blic Online- ը, կենդանու մաշկը պատված է բաց մանուշակագույն բծերով:
Կովի և հորթի տերերը պատմել են, որ երբ կենդանին ծնվել է, նրա տարօրինակ գույնը զարմացրել է բոլորին: Նրանք կարծել են, որ երբ առավոտյան նրան կովը մի լավ «լվացացնի» իր լեզվով, մաշկի գույնը կփոխվի: Սակայն առավոտյան տերերը նկատել են, որ գույնը ոչ միայն չի փոխվել, այլ նաև դարձել է առավել վառ:
Փոքրիկ ցլիկը լիովին առողջ է, իսկ նրա արտասովոր գույնն անասնաբույժները բացատրել են գենետիկ որոշ շեղումներով:
Այժմ ամբողջ գյուղն այցելում է հորթուկին` նրա անսովոր գույնով զմայլվելու համար: Կփոխվի արդյոք սպիտակաշագանակագույն կովից ծնված հորթի գույնը` հայտնի չէ:









