Մեքենան շրջվել է, վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 19-ին, ժամը 07։59–ին Արագածոտնից տեղեկություն է ստացվել, որ Երևան–Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ–ում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեռ չբացահայտված հանգամանքներում «ԲեէմՎե» մակնիշի 24 ՏՕ 097 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։
Պատահարի հետևանքով վարորդ, 1987թ. ծնված Դավիթ Պետրոսյանը և ուղևոր, 1982թ. ծնված Վահագն Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին քաղաքի հիվանդանոց։
Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։









